Հենրիխ Մխիթարյան. Չեմ ցանկանում արդարանալ ու որևէ մեկին մեղադրել
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր մրցելույթների ժամանակաշրջանին:
«Ես չեմ ցանկանում արդարացումներ փնտրել և չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել: Ես սկսում եմ իմ կյանքի, իմ ֆուտբոլային կարիերայի նոր էջը և շատ երջանիկ եմ լինել այստեղ:
Իհարկե, «Արսենալում»ես ուրախ կլինեմ հասնել ավելի լավ արդյունքների, քան՝ հասել եմ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ես ապացուցելու ոչինչ չունեմ: Ես հաճույք եմ ստանալու խաղից, անելու հնարավոր ամեն ինչ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ արդյունքների եմ հասել», ասել է Մխիթարյանը: