211652_close_icon
views-count8592 դիտում article-date 20:36 08-02-2018

Անդեր Էրերա. Ես պայմանավորված խաղերի հետ կապ չունեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան հերքել է Իսպանիայի առաջնությունում պայմանավորված խաղի մասնակցելու մասին տեղեկությունները: Դատարանը քննում է 2011 թվականի մայիսին «Սարագոսայի», որի կազմում հանդես էր գալիս Էրերան և «Լևանտեի» միջև հնարավոր պայմանավորված խաղի գործը: «Ես արդեն 2014-ին, երբ սկսվեց ամբողջ այս շիլաշփոթը, ասել էի, որ երբեք որևէ առնչություն չեմ ունեցել պայմանավորված խաղերին և երբեք չեմ ունենա: Եթե ինձ դատարան հրավիրեն, ապա ուրախ կլինեմ ներկայանալ, քանի որ բացարձակապես մաքուր եմ: Ես սիրումեմ ֆուտբոլը և հավատում արդար խաղին, ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս», ասել է Էրերան:

Նմանատիպ նյութեր