Պետական գնումների գործընթացին մասնակցության պայմանները կպարզեցվեն
Կառավարությունն այսօր որոշում է ընդունել գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման վերաբերյալ:
Գնումների գործընթացի կազմակերպման կարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով կհստակեցվեն կիրառման ժամանակ ի հայտ եկած և տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները, կպարզեցվեն գնման գործընթացին մասնակցության պայմանները:
Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը: