211652_close_icon
views-count3422 դիտում article-date 15:10 07-02-2018

Ամենահիմար օրենքներն են. Թրամփը՝ միգրացիոն օրենքների վերացման կամ բարեփոխման անհրաժեշտության մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի միգրացիոն օրենքներն անվանել է «աշխարհի ամենահիմար օրենքներ» և կոչ է արել բարեփոխումներ կատարել դրանցում, հաղորդում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ ողջ աշխարհը ծիծաղում է ԱՄՆ-ի վրա միգրանտների հետ կապված իրավիճակի առնչությամբ։ «Աշխարհի ոչ մի երկրում նման հիմար օրենքներ չկան, ինչպիսին մեզ մոտ են, երբ խոսքը գնում է միգրացիայի մասին; Հարկավոր է փոխել դրանք։ Դա ոչ հանրապետականների, ոչ դեմոկրատների ու ոչ էլ քաղաքականության հարց է, սթափ մտքի հարց»,-ասել է նա իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Հավելել է, որ միջոցներ պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ և, միանշանակ, պետք է Մքսիկայի հետ սահմանային պատը կառուցել։

Նմանատիպ նյութեր