4499 դիտում
10:47 06-02-2018
Ձվի արտադրության քանակը հունվարին ավելացել է. հնարավոր է՝ ձուն էժանանա. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ձվի արտադրության բնագավառում 2017թ. մի փոքր զիջեցինք 2016 թ. արտադրությանը: Դա հատկապես պայմանավորված էր նրանով, որ նոյեմբեր ամսին խնդիր ունեցանք՝ չկարողացանք նախատեսված արտադրությունը կազմակերպել: Իհարկե, օբյեկտիվ պատճառաբանություն կար փետրվար-մարտ ամիսներին թռչնագրիպ տարածքային կարանտինի պատճառով չկարողացանք ածան հավերին ժամանակին կոմպլեկտավորել, և, բնականաբար, նոյեմբեր ամսվա ռոտացիան ձգձգվեց»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, ընդգծելով, որ ձվի արտադրությունը կտրուկ ավելացել է դեկտեմբեր-հունվար ամիսներին: «Հիմա մեծ թիվ ունենք, որի ձեռքը կրակն ենք ընկել, պետք է այդքանն իրացվի»,- ասել է նա:
Հարցին՝ հնարավո՞ր է դրանով պայմանավորված գնանկում լինի, նա պատասխանել է՝ հնարավոր է. «Հաստատ չեմ ասում, որովհետև նման բան ասել չի կարելի: Եթե մյուս արտադրատեսակների գները բարձրանում են, իսկ մի արտադրատեսակի գինը նվազում է, դա միայն ու միայն գերարտադրությունից կարող է լինել, ուրիշ ոչ մի բանից: Հնարավոր է գնանկում լինի, ուղղակի չեմ կարող համոզված ասել: Քանի որ միանգամից ձվարկումը սկսվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին, այդ գլխաքանակները մտել են մթերատվության տակ, որին անհամբեր սպասում էինք նախորդ տարվա նախատոնական առևտրի ժամանակ, հիմա ձվի արտադրության քանակն ամբողջ հունվարին ավելացել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5285 դիտում
10:43 01-02-2018
Հայաստանում հացի արտադրության ծավալը շարունակում է նվազել՝ արտագաղթին զուգահեռ. «Ժողովուրդ»
3776 դիտում
09:37 09-08-2018
ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում, տեղական արտադրության ձմերուկը ներքին պահանջը չի բավարարվում․ «Ժողովուրդ»
6817 դիտում
10:16 27-03-2021
Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. ձվի շուկայում ստեղծված վիճակի իրական պատճառը. «Ժամանակ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»