Հաշմանդամների բողոքը տեղ հասավ. նախագահի վերահսկողական ծառայությունը գնում է հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ հաշմանդամների կազմակերպած բողոքի ակցիային: Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը փորձում է ոլորտից դուրս մղել հնաբնակներից գերմանական «OTTO-BOCK» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին:
Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ այդ բողոքի ակցիայից հետո նախագահի վերահսկողական ծառայությունը սկսել է զբաղվել պրոթեզավորման ոլորտով, մասնավորապես վերահսկողության ծառայության աշխատակիցներն այցելել են մրցույթում հաղթած կազմակերպություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատել է կատարվածը՝ տեղեկացնելով, որ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները Ս.Սարգսյանին ուղղված նամակի հետքերով «այցելել են ինչպես մրցույթի մասնակից «Ինտերօրթո» ՍՊԸ, «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ և հաշմանդամների աջակցության «Սատար» ՀԿ, այնպես էլ մրցույթին առնչվող գերատեսչություններ: Հարցի ուսումնասիրությունն այս պահին ընթացքի մեջ է»:
Ի դեպ, այսօր նախարարությունը խոստացել է վերջնական արդյունքները հայտնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]