211652_close_icon
views-count19220 դիտում article-date 16:08 03-02-2018

Կոտայքի մարզում թալանել են «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի առաջատար իրավաբանի ամառանոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3 մասի 1.1 կետերի հատկանիշով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Րաֆֆի Գևորգյանի հաղորդման փաստով: Վերջինս Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ հունվարի 28-ի ժամը 15:00-ից մինչև փետրվարի 2-ի ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ձորաղբյուր գյուղում գտնվող իր ամառանոցի դարպասի կողպեքը կոտրելու և պատուհանը հրել- բացելու եղանակով մուտք են գործել ամառանոցային Ա թաղամասի այգետնակ և այնտեղից գողացել անկողնային պարագաներ, հագուստ, բենզասղոց, խոտհնձիչ, սպասքի հավաքածու, աշխատանքային գործիքներ, ջրի պոմպ և շքանշաններ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տ. Բաղյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ր. Գևորգյանը աշխատում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ում՝ որպես առաջատար իրավաբան և նա կրել է մոտ 1մլն 500 հազար դրամի վնաս: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր