17964 դիտում
23:30 01-02-2018
Երգչուհի Գաբին՝ իր առաքելության և առաջին բեմելի մասին
Երգչուհի Գաբիի առաջին բեմելն եղել է Միացյալ Նահանգներում: Այս մասին երգչուհին կիսվել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի՛ ամերիկաբնակ հայեր, ուզում եմ հիշեցնել, որ իմ առաջին բեմելը եղել է Միացյալ Նահանգներում «Զորավար Անդրանիկ» ազգագրական համույթի կազմում: Այս 23 տարվա ընթացքում ես չեմ մոռացել հայ հանդիսատեսի ջերմությունն ուղղված փոքրիկ աղջկան, ով իր առաջին քայլերն էր անում երաժշտական ասպարեզում: Հիմա քաջ գիտակցում եմ, որ այս ամենը պատահականություն չէր, ավելին՝ ճակատագրական: Ժողարվեսի միջոցով Հայաստան-սփյուռք կապն ամրացնելն այլևս իմ առաքելությունն եմ համարում: Համերգի կազմակերպման համար շնորհակալ եմ իմ պրոդյուսերին՝ Կարպիս Թիթիզյանին»,-ասել է Գաբին:
Երգչուհին 23 տարի անց կրկին հանդես կգա Միացյալ Նահանգներում, այս անգամ՝ մենահամերգով:
Հիշեցնենք, որ Գաբին վերջերս կատարում է մասնավորապես ժողովրդական երգեր, որոնք միշտ սիրված են եղել ժողովրդի կողմից և շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ անգամ ժամանակակից մատուցմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1768 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2377 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի