18199 դիտում
22:56 25-06-2019
Կուզենայի՝ իմ առաջին բեմելն էլ երեխաներիս բեմելի նման սկսվեր. Կամո Սեյրանյանը՝ որդու և դստեր երաժշտական կարիերայի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կուզենայի՝ իմ առաջին բեմելն էլ սկսվեր այնպես, ինչպես սկսվեց իմ երեխաների համար.պրոֆեսիոնալ բեմում՝ 150 պրոֆեսիոնալ երաժշտի հետ՝ մեկ բեմում:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ անդրադառնալով այն տեսագրությանը, որն օրեր առաջ հայտնվել է համացանցում:
2018 թվականի նոյեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Կամո Սեյրանյանի բացառիկ մենահամերգին ելույթ ունեցան նաև նրա որդին և դուստրը, ինչը անակնկալի բերեց հանդիսատեսից շատերին: Լևոնն ու Սեդան իրենց ապագայում պատկերացնում են որպես պրոֆեսիոնալ երաժիշտ-երգիչներ:
Մեր թղթակցի հետ զրույցում նրանք կիսվել են իրենց անցած ճանապարհով և ապագայում իրենց ծրագրերով: Լևոն Սեյրանյանը 6 տարեկանից հաճախել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, սովորել դաշնամուրային բաժնում: Այժմ ուսումը շարունակում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-վոկալ բաժնում:
Ի տարբերություն Լևոնի՝ Սեդայի՝ երաժշտական կյանք սկսելու ցանկությունը զարմացրել է ընտանիքին:
12 տարեկանում, դուդուկահարի դուստրը ցանկություն է հայտնել երգելու, սակայն սկզբում ընտանիքում լուրջ չեն վերաբերվել այդ մտքին: Սեդան համառել է, ծնողները նրան ուղարկել են Երգի պետական թատրոն: Այժմ նա սովորում է Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցի 11-րդ դասարանում. նաև դաշնամուր է նվագում:
«Նպատակս մեծ բեմերում երգելն ու որոկյալ, մնայուն երաժշտություն ներկայացնելն է: Երգում եմ տարբեր ոճերում՝ ջազ, փոփ, ժողովրդական և այլն»,-ասաց Սեդա Սեյրանյանը:
Չնայած երաժշտական աշխարհում կայացած, հայտնի ու սիրված լինելուն՝ Կամո Սեյրանյանը երբեք արհեստականորեն ճանապարհ չի հարթել իր երեխաների համար:
«Երբեք ինչ -որ հարցում չեմ միջնորդել, որ նրանք հայտնի դառնան, կամ այս կամ այն հաջողությունը գրանցեն: Երկուսն էլ իրենց ուժերով են հասել այսպիսի մակարդակի: Լևոնի հետ կապված մանկուց նկատել ենք, որ հակում ունի դեպի երգ-երաժշտությունը, իսկ Սեդայի երգելու ցանկությունը մեզ համար անակնկալ էր:Ես ուրախ եմ, որ նրանք ընտրել են այս ճանապարհը, բայց և գիտակցում եմ, որ իրենց ընտրած ճանապարհին բազմաթիվ դժվարություններ ու հիասթափություններ են ունենալու: Ամեն դեպքում՝ ես նրանց կողքին կլինեմ իմ խորհուրդներով, իսկ որոշում կայացնողները կլինեն երեխաներս»,-ասաց Կամո Սեյրանյանը:
Դուդուկահարի որդին՝ Լևոն Սեյրանյանը՝ շեշտեց, որ իր և քրոջ համար ամենաառաջին քննադատները ծնողներն են, հանդիսատեսի կարծիքը ևս կարևորում են:
[b]Կարինե Գևորգյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17880 դիտում
23:30 01-02-2018
Երգչուհի Գաբին՝ իր առաքելության և առաջին բեմելի մասին
60369 դիտում
09:35 20-12-2016
Ինչո՞ւ ճանաչված և սիրված դուդուկահար Կամո Սեյրանյանը «փոխեց մասնագիտությունը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
57089 դիտում
22:25 27-01-2015
Range Rover-ով վթարի է ենթարկվել ճանաչված դուդուկահար Կամո Սեյրանյանը. ԼՐԱՑՎԱԾ
Այս բաժնից
10507 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am