5483 դիտում
10:17 01-02-2018
Ադրբեջանին զենք վաճառողը սատարում է ահաբեկչությանը, Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը Ուկրաինայից 50 միավոր կառավարվող հակատանկային հրթիռ է գնել:
Սրանից մի քանի օր հետո էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ է հասցվել ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք: Հայտարարության մեջ նշվում է, որ նույն տեխնիկան հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին:
«Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների ոչնչացումը մեր կողմից այս նույն զինատեսակներով արդեն իսկ 2016-ին ապացուցել են իրենց արդյունավետությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Ուկրաինայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քայլի վերաբերյալ ասել էր, որ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է սատարել ահաբեկչությանը:
«Հայկական ժամանակ» -ի հարցին՝ իսկ ի՞նչ է նշանակում Ադրբեջանին Ռուսաստանի զենք վաճառելն այն դեպքում, երբ վերջինս այդ զենքն օգտագործում է մեր դեմ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք ոչ միայն Ուկրաինայի կապակցությամբ, այլ շատ ուրիշ երկրների, որ ընդհանրապես Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել, որովհետև Ադրբեջանն ինքը ումից զենք է գնում, այդ զենքն օգտագործում է նույն այդ երկրների դեմ՝ չհաշված այն, որ կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի քաղաքացիներից մոտ հազար հոգի՝ պաշտոնապես, կռվում է Իսլամական պետության շարքերում: Իսկ եթե ավելի խորը հետազոտություն իրականացվի՝ կարող է երեք հազար հոգի ընդգրկված լինեն այդ ահաբեկչական կառույցի մեջ: Նրանց մեծամասնությունն ադրբեջանական բանակի զինծառայող է: Ո՞ւմ դեմ են կռվում, կռվում են քաղաքակիրթ հանրության դեմ: Մենք կուզենայինք, որ ընդհանրապես դադարեցվեր զենքի վաճառքն Ադրբեջանի պես պետությանը, ում կողմից էլ լինի…»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4847 դիտում
16:56 13-08-2019
Կեղծ կոնյակ վաճառողը հայտնաբերվեց
1884 դիտում
17:03 16-01-2021
Ովքե՞ր են կանգնած Շիրակի մարզում Փաշինյանին սատարող խմբակի հետևում. «Աբորտ» Անոն և Մուշուրբա «վաճառողը». NEWS.am
2395 դիտում
09:50 16-05-2017
ՀՀԿ-ի ամենաբարձր օղակներում ոչ ոք ոչինչ չգիտի, թե ով է դառնալու Աժ նախագահ. «Ժամանակ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին