2618 դիտում
20:50 31-01-2018
Վիեննայում ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել
Հունվարի 30-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Վիեննայի «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին:
Ընդունելությանը մասնակցեցին ԵԱՀԿ-ում հավատարմագրված դիվանագիտական և ռազմական առաքելությունների ղեկավարներ, ռազմական խորհրդականներ, Ավստրիայի Զինված ուժերի և բանակի հրամանատարության բարձրաստիճան զինվորականներ, ավստրիահայ համայնքի հոգևոր առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ:
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայոց պետականության կայացման ու ամրապնդման գործում Հայոց բանակի անփոխարինելի առաքելությանը՝ ընգծելով, որ գրեթե երեք տասնամյակ շարունակ հայ զինվորը և հայ սպան հանդիսանում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման գլխավոր երաշխավորը:
Դեսպանը հավելեց, որ առանց Հայոց բանակի մարտական պատրաստվածության բարձրացման, նրա հետագա զարգացմանն ուղղված մշտական բարեփոխումների իրագործման ՀՀ իշխանությունների հետևողական ջանքերի, հնարավոր չէ տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղություն ու առաջընթաց ապահովել:
Նմանատիպ նյութեր
980 դիտում
20:10 18-02-2016
Վիեննայում կազմակերպվել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 24-րդ ամյակին նվիրված միջոցառում
1333 դիտում
19:55 19-02-2014
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված ընդունելություն ԱՄՆ-ում
4717 դիտում
14:05 29-01-2019
Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան