5555 դիտում
14:45 31-01-2018
Փարիզում Գարո Փայլանին Grand Vermeil պատվո մեդալ են հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/31/1088032/]ընթրիքին[/url]:
Միջոցառման ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Գարո Փայլանին հանձնել է Grand Vermeil պատվո մեդալը, իսկ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին ծափահարել է ընթրիքին մասնակցող 500 մարդ:
«Ձեր կյանքը մշտական վտանգի մեջ է: Շնորհակալկություն այն բանի համար, ինչը դուք անում եք: Դուք ժողովրդավարության հերոս եք, հերոս, որը մարդու իրավունքներն է պաշտպանում: Ամեն անգամ, երբ մեր կարիքն ունենաք, հայերը ձեր կողքին կլինեն, Փարիզը ձեր կողքին կլինի»,- հայտարարել է Անն Իդալգոն:
Հանդիպմանը մասնակցել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսիացի փաստաբան և պատմաբան, նացիստական հանցագործությունները մերկացնելու և պատժելու մարտիկ Սերժ Քլարսֆելդը կնոջ՝ Բեաթայի հետ, որը ստացել է հայ համայնքի «Խիզախության համար CCAF» մեդալը:
«Մենք մշտապես հայ ժողովրդի կողքին ենք եղել,- հայտարարել է Սերժը,- և մենք պայքարում ենք այն բանի համար, որպեսզի Իսրայելը նույնպես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք նաև հույս ունենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը կընդունվի նաև Ֆրանսիայում՝ ճիշտ այնպես, ինչպես ընդունվել է հրեա համայնքին պաշտպանող օրենքը»:
Grand Vermeil պատվո մեդալի հավակնորդներին որոշում են քաղաքային և շրջանային խորհրդի պատգամավորները: Grand Vermeil-ն հիմնադրվել է 1948 թվականին: Այն շնորհվում է սեփական մասնագիտությամբ երակարատև, ազնիվ և պտղաբեր աշխատանքի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
23:21 22-12-2023
Փարիզի քաղաքապետը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը Փարիզի Grand Vermeil մեդալն է շնորհել
2619 դիտում
17:56 22-09-2017
Նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին
3622 դիտում
13:59 27-12-2018
Թուրքիայի նախագահականը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել
Այս բաժնից
850 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
862 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
343 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը