3646 դիտում
13:59 27-12-2018
Թուրքիայի նախագահականը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել
Թուրքիայի նախագահականը կրկին մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Թուրքիայի նախագահականը Փայլանից բացի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիսի ևս 7 պատգամավորների համար:
8 պատգամավորներից 6-ը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից են, իսկ 2-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում» և երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություններից:
Միջնորդությունն ուղարկվել է Թուրքիայի մեջլիսի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որի հաստատումից հետո կուղարկվի Արդարադատության նախարարություն:
Նմանատիպ նյութեր
7220 դիտում
13:37 11-01-2019
Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը
2646 դիտում
17:56 22-09-2017
Նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը