26344 դիտում
14:14 31-01-2018
Ապօրինի որսի նոր փաստեր. հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է. . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Econews. ԼՐԱՑՎԱԾ
[url=https://econews.am/?p=9610&l=am]EcoNews.am[/url] բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:
Այս անգամ խոսքը գնում է «երկակի» կյանքով ապրող անձնավորության մասին: 37-ամյա Վոլոդյա Ղազարյանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ վերջինս ՀՀ ոստիկանության ծառայող է, սակայն ժամանակ առ ժամանակ սահուն կերպով վերածվում է «անխիղճ որսորդի»: Հենց այսպես էլ ինքն իրեն անվանում է երիտասարդ ոստիկանը: «Անխիղճ որսորդն» անգամ առանձին հաշիվ ունի սոցիալական ցանցում, որտեղ զետեղված են անհամար լուսանկարներ՝ թե՛ նրա առօրյան, թե՛ որսը ցուցադրող:
Պարզվում է, Ոստիկանության ծառայող «անխիղճ որսորդ» Վոլոդյա Ղազարյանը ապօրինի որսի սիրահար է: Ահա, թե ինչպես է վերջինս օրենք պահպանողից վերածվում օրենք խախտողի:
[img]http://st0.shamshyan.com/editor/09503280015173934977911.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/040787600151739352533145.jpg[/img]
Համացանց բեռնված բազմաթիվ լուսանկարներն ապացուցում են՝ դրանց հեղինակն իսկապես «անխիղճ» է:
Նա երկար տարիներ զբաղվում է «որսով», հատկապես՝ անօրինական: Բեռված են լուսանկարներ դեռ 2011թ.-ից: Ներկայացնենք դրանցից ամենաուշագրավները:
Ինչպես տեղեկանում ենք՝ Կենդանաբանության ինստիտուտի, Ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի կենդանաբան գիտաշխատակիցներից, ստորև ցուցադրված լուսանկարում Անդրկովկասյան փասիան է, որը ներառված է թե՛ ՀՀ Կարմիր գրքում, թե՛ IUCN Կարմիր ցուցակում:
[img]http://st0.shamshyan.com/editor/0003694001517393558258110.jpg[/img]
Հաջորդ լուսանկարում Կովկասյան մայրեհավ է, որը նույնպես վտանգված տեսակ է ու ներառված է ՀՀ Կարմիր գրքում, IUCN Կարմիր ցուցակում:
[img]http://st0.shamshyan.com/editor/0034962001517393586264053.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0266930001517393618966061.jpg[/img]
Վերոնշյալ լուսանկարում, փորձագետների պնդմամբ, կա նաև շատ հազվագյուտ թռչնատեսակ. Կարմրախածի բադ, որը գրեթե չի հանդիպում: Այս թռչնատեսակը ներառված է ԲՊՄՄ (IUCN) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «VU» (վտանգված) կարգավիճակով:
Ստորև ցուցադրված լուսանկարի աջ կողմում կրկին Փասիան է՝ ընդգրկված ՀՀ Կարմիր գրքում:
[img]http://st0.shamshyan.com/editor/0204449001517393657738192.jpg[/img]
Եվս երկու քիչ տարածված տեսակ գրանցված ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև IUCN Կարմիր ցուցակում. Խայտաբադ և Մոխրագույն սագ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0025360001517393719219710.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/0942245001517393740133346.jpg[/img]
Լուսանկարներում հանդիպում ենք նաև սպանված խոշոր կաթնասունների, գիշատիչ թռչունների և անգամ կատվազգի գիշատչի:
[img]http://st0.shamshyan.com/editor/0952007001517393767331072.jpg[/img]
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://econews.am/?p=9610&l=am]կայքում[/url]։
***
ՀՀ Ոստիկանությունը քիչ առաջ պարզաբանում է տարածել նշված նյութի վերաբերյալ, որում ասվում է.
«Հունվարի 30-ին «www.econews.am» կայքում հրապարակվել է «Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զետեղված են համացանցի մի օգտատիրոջ անհատական էջից արտատպված սպանված կենդանիների լուսանկարներ:
Հրապարակման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում ճշտվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը: Նա հայտնաբերվել ու տվել է բացատրություն:
Տեղեկացնենք, որ նշված անձը ՀՀ ոստիկանության ծառայող չէ. 2012 թ. դեկտեմբերի 25-ին նա ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` անձնական նախաձեռնությամբ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
73536 դիտում
20:20 25-11-2020
«Սա դավաճանների բանդայի հերթական անխիղճ ծաղրն է մեր միամիտ ժողովրդի հանդեպ». օգտատերը լուսանկարներ է տեղադրել
4269 դիտում
10:13 19-06-2022
ՄԱՐՑասպանությունը տապալվեց․ Մոտկորի բնակիչները դեմ են հանքահեններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Econews.am
Այս բաժնից
1204 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
718 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
733 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին