Օզիլը համաձայնվել է «Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգել Օբամեյանգի տրանսֆերի պատճառով
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, որը մրցաշրջանի ավարտից հետո կարող է ազատ գործակալ դառնալ, համաձայնվել է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է [url=http://www.bild.de/wa/ll/bild-de/unangemeldet-42925516.bild.html]Bild[/url]-ը:
Հիմնական պատճառ է դարձել այն, որ «Արսենալը» Դորտմունդի «Բորուսիայի» հետ համաձայնության է եկել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության շուրջ՝ 63 միլիոն եվրոյի դիմաց:
Բացի այդ, Օզիլը 2018թ. աշխարհի առաջնությունից հետո ամուսնանալու է 24-ամյա ֆոտոմոդելի հետ: