Օզիլը երկարաձգեց պայմանագիրը «Արսենալի» հետ
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ակումբի հետ երկարաձգեց պայմանագիրը, որն ավարտվում էր այս ամռանը:
29-ամյա գերմանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:
Օզիլի աշխատավարձը կկազմի շաբաթական 350 հազար ֆունտ՝ մինչև հարկերի վճարումը, ինչը նրան դարձնում է թիմի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը: