10601 դիտում
19:05 30-01-2018
Դիրքերի անվերջ հանձնում ակնկալել հնարավոր չէ. Պուտինը «Կրեմլի ցուցակի» մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Ֆիննախի այսօր հրապարակած «Կրեմլի ցուցակին»: Հաղորդում է [url=http://tass.ru/politika/4914831]tass[/url]-ը:
Վստահված անձինք մատնացույց են արել, որ «Կրեմլի ցուցակում» Պուտինի անունը չկա: «Ամոթ է, լսիր»,- ասել է Պուտինը կովկասյան շեշտադրմամբ, ծիծաղ բարձրացնելով դահլիճում:
Նրա կարծիքով՝ պետք է զբաղվել Ռուսաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցենլով. «Այդ ժամանակ կգա գիտակցումը, որ անիմաստ է ձևակերպել ցուցակներ, սպառնալ, վախեցնել կամ փորձել զսպել մեր զարգացումը»: «Սա է ամենակարևոր բանը, որով պետք է զբաղվենք, առաջնորդվելով հայտնի կանոնով. «շունը հաչի՝ քարավանը գնա»:- կոչ է արել Պուտինը:
Նա ընդգծել է, որ Մոսկվան ձեռնպահ կմնա պատասխան քայլերից: «Մենք սպասում էինք այս ցուցակին: Եվ, չեմ թաքցնի, պատրաստ էին պատասխան քայլերի, ի դեպ՝ լուրջ, որոնք կգլորեին մեր հարաբերությունները զրոյական կետի: Սակայն առայժմ
ձեռնպահ կմնանք պատասխան քայլերից»,- նշել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, չնայած բազմաթիվ խնդիրների նկատմամբ համբերատարության դրսևորմանը, անվերջ չի զիջելու իր դիրքերը: «Բոլորը պետք է հասկանան, որ դիրքերի անվերջ հանձնում ակնկալել հնարավոր չէ»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/30/1087922/]Հիշեցնենք[/url], որ այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հարապարակել Կրեմլին մոտ կանգնած 210 անձանց՝ գործարարների և քաղաքական գործիչների անուններ, որոնց նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն:
Նմանատիպ նյութեր
3298 դիտում
15:41 02-02-2015
Պուտինը՝ աշխարհի ամենասիրելի մարդկանց վարկանիշային ցուցակի 11-րդ հորիզոնականում
1550 դիտում
16:36 24-01-2019
ԵՊԲՀ 91-ամյա շրջանավարտի սերը դեպի ստեղծագործելն անվերջ է. Հայրենադարձ բժիշկը՝ երկարակեցության մասին
742 դիտում
15:48 20-11-2023
Բանակցությունները բնակիչների հետ չեն կարող անվերջ լինել. Ավինյանը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը