Հայտնի անգլիացի լրագրող Պիրս Մորգանը, որը երկրպագում է «Արսենալին», հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի հետ:
Մորգանը Թրամպին է նվիրել «Արսենալի» մարզաշապիկ՝ 45-րդ համարով, քանի որ Թրամպը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն է:
«Թրամպին հրավիրել եմ դառնալ «Արսենալի» մարզիչ: Նա ստեղծել է պինդ պաշտպանողական օղակ, նա գրոհային փիլիսոփայություն ունի, նա ցանկանում է ցանկացած գնով մեծ տիտղոսներ նվաճել», գրել է Մորգանն իր թվիթերում:
Հայտնի է, որ Թրամպի որդին «Արսենալի» երկրպագու է: