4470 դիտում
09:41 27-01-2018
Վառելիքի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ դառնալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ հանդիսանալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը նշել է, թե հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետևանքները թողնի դիզվառելիքի և սեղմված գազի թանկացումը:
«Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, որովհետև հրուշակեղենի առաքումը հիմնականում տրանսպորտով է իրականացվում: Իսկ այդ տրանսպորտն էլ աշխատում է դիզվառելիքով: Հրուշակեղենի գին դեռևս չենք բարձրացրել, բայց արդեն զգում ենք, որ շուտով կաշխատենք վնասով»,- ասել է նա` հավելելով որ առաջիկայում կամփոփեն հունվար ամսվա ցուցանիշները և որոշում կկայացնեն:
Մասնագետների պնդմամբ` նույն խնդրի առաջ են կանգնած մի շարք այլ տնտեսվարողներ ևս, ու եթե ոչ առաջիկա օրերին, ապա առնվազն առաջիկա ամիսներին նրանք էլ կամաց-կամաց կսկսեն բարձրացնել իրենց արտադրանքի գները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9539 դիտում
10:53 03-11-2017
Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. մենք հո շուկայում չենք. «Վեոլիա ջուր» ՍՊԸ խոսնակ. «Ժամանակ»
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»