1960 դիտում
21:29 30-01-2018
Ռումինիայում ՀՀ դեսպանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային տնօրենին
Հունվարի 30-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie-AUF) տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Կետատային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ընդհանուր հարցեր՝ հատուկ անդրադարձ կատարելով համալսարանական ոլորտում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորություններին և համագործակցության հեռանկարներին:
Կողմերն անդրադարձան Երևանում կայանալիք գագաթաժողովից առաջ AUF-ի նախաձեռնած ֆրանկոֆոն համալսարանների ռեկտորների՝ Երևան այցի ծրագրին և կազմակերպչական հարցերին:
Մոհամեդ Կետատան ՀՀ դեսպանին հայտնեց, որ մոտ ժամանակներս ծրագրվում է նաև իր այցը Հայաստան, ուր նախատեսվում են մի շարք հանդիպումներ տարբեր պաշտոնյաների հետ:
Կողմերը պայմանավորվեցին պահպանել կանոնավոր շփումները՝ քննարկումները շարունակելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
23:10 05-02-2015
ՀՊՄՀ-ում էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ներկայացուցիչը
956 դիտում
15:21 21-07-2016
ՀՀ ԿԳ նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
328 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
457 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
877 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը