Հարավային Կորեայում հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 41-ի
Հարավային Կորեայի Միլիան քաղաքի հիվանդանոցում խոշոր հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 41-ի։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Տուժածների թիվը այս պահին 79 է։
Հրդեհը բռնկվել էր հիվանդանոցի առաջին հարկում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում։ Այդ ժամանակ շենքում գտնվել է մոտ 200 մարդ։ Հրշեջներին հաջողվել է կրակը մարել միայն 1 ժամ 40 րոպե հետո։
Երկրի նախագահ Մուն Չժե ինը արտակարգ նիստ է հրավիրել՝ ողբերգական դեպքի հետ կապված։