17934 դիտում
23:46 25-01-2018
Վերջապես կարող եմ փակագծեր բացել. ԵԽԽՎ պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյան
ԵԽԽՎ–ն ընդունել է ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը, որի տեքստից հայկական պատվիրակությանը հաջողվել է հանել բոլոր հակահայկական ձևակերպումները։
Այդ մասին [url=https://web.facebook.com/arpine.hovhannisyan.14]ֆեյսբուքյան իր էջում [/url]գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Վերջապես կարող եմ փակագծեր բացել....
Հարգելի գործընկերներ,
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը:
Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների:
Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասմավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն:
Այսօր զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
727 դիտում
22:26 12-05-2024
Նա պետք է հեռանա. Բագրատ սրբազանը թվարկում է լեգիտիմ հռչակված Փաշինյանի ձախողումները
703 դիտում
22:05 12-05-2024
Վաղն առավոտյան ժամը 8-ից գործադուլներ, դասադուլներ, անհնազանդության ակցիաներ կլինեն. Բագրատ Սրբազան