Կրեմլը հերքել է Սերգեյ Լավրովի՝ վատառողջ լինելու մասին լուրերը
Կրեմլը իրազեկված չէ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի որևէ հիվանդության մասին։ Այդ մասին այսօր պատասխանելով արևմտյան լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հարցին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն։
«Ես չգիտեմ, ես նրան տեսել եմ երեկ հեռուստացույցով, մամուլի ասուլիսի ժամանակ և այսօր բանակցություններ են լինելու։
Կարծում եմ, որ նա ևս լինելու է այդ բանակցություններում»,-ընդգծել է Պեսկովը։