Կրեմլը հերքել է Թրամփի և Պուտինի կողմից Ղրիմի թեման շոշափելու մասին լուրերը
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղրիմի պատկանելության հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Այդ հարցը չի բարձրացվել»,-ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սթայսերը հայտարարեց, թե նախագահ Թրամփը հստակորեն հասկացրել է, որ Մոսկվայից Ղրիմի վերադարձ է ակնկալում Կիևին։