2863 դիտում
16:52 10-05-2017
Կրեմլը հայտնել է, թե Լավրովի ու Թրամփի հանդիպման հիմնական թեման որն է լինելու
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ կատարած պաշտոնական այցելության ժամանակ մտադիր է բարձրացնել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հարցը։
Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, թեման այն հարաբերություններն են, որոնք ամենից առաջ կապված են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետ, ինչպես նաև այն թեմաների քննարկման շարունակությունը, որոնք արծարծվել են երկու երկրների նախագահների միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի ուղերձ է Լավրովը հասցնելու Վաշինգտոնին։
Նա նաև հավելել է, որ դեռևս Թրամփի ու Պուտինի երկկողմ հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա։
Նմանատիպ նյութեր
2160 դիտում
16:45 15-02-2017
Կրեմլը հերքել է Թրամփի և Պուտինի կողմից Ղրիմի թեման շոշափելու մասին լուրերը
2817 դիտում
16:19 23-01-2018
Կրեմլը հերքել է Սերգեյ Լավրովի՝ վատառողջ լինելու մասին լուրերը
2770 դիտում
09:55 24-03-2021
Փաշինյանը թիմին հանդիպման է կանչել. հիմնական թեման դարձել է կռվախնձոր․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1303 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1279 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
934 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել