Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ էր հարստացնել «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքն է հղել իր նախկին ակումբին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»
«Ցանկանում է սրտանց շնորհակալությունս հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին ու երկրպագուներն՝ նրանց համակրանքի, կրքի և աջակցության համար:
Ինձ համար մեծ պատիվ էր հարստացնել ձեր հրաշալի ակումբի պատմությունը Եվրոպայի Լիգայում: Ես միշտ կհիշեմ այդ պահն ու այդ խաղը: Նաև երբեք չեմ մոռանա «կարիճ» հարվածը և «Whoa Mkhitaryan…» երգը, որը ես լսում էի տրիբունաներից:
Ես բազմաթիվ այլ հիշարժան պահեր էլ կարող էի ասել, որոնք մենք միասին ենք կիսել, և որոնցից յուրաաքանչյուրից հաճույք եմ ստացել:
Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում հաջողություն մաղթում: Կյանքը շարունակվում է», գրել է Մխիթարյանն իր Ինստագրամի էջում: