211652_close_icon
views-count90742 դիտում article-date 09:23 23-01-2018

Երևանում՝ Ոստիկանության կրթահամալիրի դիմաց, բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 31 ԼՏ 925 համարանիշի և 26-ամյա Հայկ Սմբաթյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 NR 606 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու գործում փրկարարներին օգնել են նաև Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը։ Տեղում Nissan-ի վարորդ Հ. Սմբաթյանը ենթարկվեց փորձաքննության, պարզվեց, որ սթափ է։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Nissan-ի վարորդն ասում էր, որ Mercedes-ը նախ բախվել է ճանապարհի մեջտեղում տեղադրված գովազդային սյանը, այնուհետև բախվել իր ավտոմեքենային։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր