211652_close_icon
views-count10757 դիտում article-date 09:41 21-01-2018

Մի հայտնի լուսանկարի հետաքրքիր ու սրտառուչ պատմություն. հարցազրույց Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանի հետ. Aadmag.am

Ինտերնետում ուշադրությունս գրավեց մի լուսանկար` տարեց կինը գորովանքով գրկել էր զինվորականի հագուստով մի երիտասարդ տղամարդու։ Լուսանկարը մակագրություն ուներ. «Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը»։ Ես տարածեցի լուսանկարը Facebook ցանցով և խնդրեցի տեղեկություն հաղորդել լուսանկարում պատկերված անձանց մասին։ Շուտով ինձ գրեց Ստամբուլի համալսարանի պատվելի դասախոս, հայազգի Ալբեր Քեշիշը։ Նա ասաց, որ ազատամարտիկը իր դասընկերն է` Սարգիս Հացպանյանը, ով Արցախյան պատերազմի մասնակից է։ Եվ ահա Սարգիս Հացպանյանն իմ աշխատասենյակում է և պատմում է հայտնի լուսանկարի հետաքրքիր ու սրտառուչ պատմությունը։ -Ե՞րբ է ստեղծվել այս լուսանկարը, ի՞նչ պայմաններում… -Լուսանկարին ավելի ուշ կանդրադառնամ, փոքրիկ նախապատմությունից հետո։ 1993-ի ապրիլին էր, Քարվաճառի ազատագրության օրերին։ Քարվաճառում հարյուրավոր խաղաղ բնակիչներ կային` հիմնականում ծերեր, երեխաներ և կանայք։ Տղամարդիկ, զինվորականները և ռազմիկները փախել էին` անզեն մարդկանց թողնելով անօգնական։ Մոտեցանք դռան շեմին նստած կանանց խմբին, և ես թուրքերեն ողջունեցի նրանց։ 80-ն անց ծեր կինը հանդիմանանքով նայեց վրաս ու ասաց. «Ինչո՞ւ այսքան ուշացաք։ Հայերը շուտով քաղաք կմտնեն։ Մերոնք ասացին` մենք գնում ենք, որ ձեզ համար ուղղաթիռներ ուղարկենք։ Իրենք թռան ու մեզ թողեցին այստեղ… տղամարդիկ փախան, կանանց թողեցին»։ Ես հասկացա ամեն ինչ։ Ադրբեջանուհին մեզ յուրայինի տեղ էր դրել։ -Հայերն արդեն եկել են,- ասացի ես։ Ռազմագերիների պատասխանատուն ես էի։ Բոլորը խիստ հրահանգված էին հարգալից լինել խաղաղ բնակչության հետ։ Մենք հավաքեցինք մարդկանց, տեղավորվեցինք Քարվաճառի երկու շենքերում, ինքս անձամբ զրուցեցի նրանց հետ և բացատրեցի, որ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանված է այստեղ, քանի որ մեր կռիվը մեր դեմ զենք հանած թշնամու դեմ է և ոչ խաղաղ բնակչության։ Որ, ի տարբերություն ադրբեջանցի ռազմիկի ու զինվորականի, մենք զենք չենք բարձրացնում անզեն մարդու վրա, չենք խոշտանգում նրան, չենք վիրավորում մարդկային արժանապատվությունը։ Եվ իրենք որոշ ժամանակ անց անվնաս կճանապարհվեն մոտակա քաղաքը` Գանձակ (Կիրովաբադ)։ -Նրանք հավատացի՞ն… Ինչպե՞ս կարող էին հավատալ հայերի խոստումներին, եթե յուրայինները չէին կատարել իրենց խոստումը, փախել էին առանց հետ նայելու` իրենց ծնողներին, կանանց, երեխաներին թողնելով բախտի քմահաճույքին։ Մանրամասներն՝ [url=http://aadmag.am/%D5%B4%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%B8%D6%82-%D5%BD%D6%80%D5%BF/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր