7755 դիտում
23:39 20-01-2018
Սերբիայում Պուտինին խնդրել են զորքեր մտցնել Կոսովո
Սերբական «Սրպսկա լիգա» («Սերբական լիգա») շարժումը դիմել է Սերբիայի իշխանություններին, որպեսզի բանակցություններ սկսի Մոսվայի հետ՝ Կոսովոյում ռուսական խաղաղապահ ուժեր մտցնելու համար:
Շարժման նախագահ Ալեքսանդր Ջուրջևի խոսքերով, ՄԱԿ-ի առաքելությունը և Կոսովոյում Եվրոպական EULEX առաքելության ուժերը «չեն կարողանում պաշտպանել սերբական ժողովրդին ալբանացի ահաբեկիչների գործողություններից»:
Այդ առթիվ նա առաջարկել է բանակցություններ սկսել՝ Կոսովոյում Ռուսաստանից խաղաղապահ ուժեր տեղակայելու համար, որպեսզի «կանխեն սերբերի սարասափելի սպանություններն ու գույքի ոչնչացումը»: «Սերբական Լիգան» կոչ է անում իշխանություններին դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով, որ վերջինիս միանա իրավիճակի լուծման գործընթացին և Սիրիայում ճգնաժամի լուծման տարբերակով ստորագրի համաձայնագիր Սերբիայի և Ռուսաստանի միջև», նշել է Ջուրջևը:
Նշենք, որ հունվարի 16-ին Կոսովոյում գնդակահարել էին սերբական «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Օլիվեր Իվանովիչին: Դրանից հետո Սերբիան ու Կոսովոն սառեցրել են Եվրոպական Միությունում բանակցությունների վերսկսումը, որը դադարեցվել էր 2017-ի մարտին:
Նմանատիպ նյութեր
1421 դիտում
11:03 04-03-2014
Յանուկովիչը խնդրել է Պուտինին զորքը մտցնել Ուկրաինա
1410 դիտում
11:25 11-09-2014
Օբաման հրաժարվել է զորքեր մտցնել Իրաք՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար
4323 դիտում
22:55 10-09-2019
Եվրո-2020. Անգլիա-Կոսովո. ուղիղ միացում
Այս բաժնից
937 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
943 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4402 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին