Գիտնականներն առաջարկում են հասունության շեմը բարձրացնել մինչև 24 տարեկանը
Հետինդուստրիալ երկրներին հարկավոր է հասունության նոր տարիք սահմանել, պնդում են գիտնականները։
Lancet բժշկական ամսագրի փոխանցմամբ՝ բժիշկները նշում են, որ եթե նախկինում եվրոպացիները 19 տարեկանում էին «հասուն կյանք մտնում», ապա այսօր դա տեղի է ունենում 24 տարեկան հասակում։
Այդուհանդերձ, մի խումբ էլ կարծում է, որ նոր տարիքային շեմի սահմանումը կհանգեցնի նրան, որ երիտասարդությունն էլ ավելի մանկամիտ կդառնա։
Հասունության շեմ սահմանելու հիմնական դրդապատճառները սոցիալական են։ Այսօր նշված երկրներում երիտասարդները ավելի երկար են ստանում կրթություն և ամուսնանում ու երեխաներ ունենում ավելի ուշ։
Գիտնականները, սակայն, նշում են, որ դրա հետ մեկտեղ կենսաբանական հասունությունը դանդաղում է։