1318 դիտում
21:33 18-07-2023
ՌԴ խորհրդարանը մտադիր է պահեստազորի տարիքային շեմը բարձրացնել մինչև 55 տարեկան
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական դուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է զինվորական կոչումներ ունեցող որոշ քաղաքացիների պարագայում պահեստազորային տարիքը 5 տարով բարձրացնելու օրենքը:
Նոր օրենքով սպայական և միջնակարգ զինծառայողների կոչումներ ունեցողների համար 1-ին կարգին պատկանող պատասխանատու անձանց տարիքային շեմը 35-ից բարձրացվում է 40-ի, 2-րդ կարգի համար՝ 45-ից 50-ի, 3-րդ կարգի համար՝ 50-ից 55 տարեկանի։
Ըստ այդմ՝ ավելացվում է նաև մոբիլիզացիոն ռեզերվում պահեստի զինծառայողների գտնվելու տարիքային շեմը։ Ավագ սպայական կոչում ունեցողների համար այն կկազմի 65 տարի (այսօր՝ 60 տարի է), զինվորական կոչում ունեցող կրտսեր սպաների համար՝ 60 (այսօր՝ 55 տարի է), իսկ այլ կոչում ունեցողների համար՝ 55 տարի (այսօր 45 է): Ավագ սպաների զինվորական կոչում ունեցող պահեստազորի քաղաքացիների զորահավաքային ռեզերվում գտնվելու շեմը մնում է 70 տարեկանը։
Նախագիծն անցյալ տարվա նոյեմբերին մի խումբ պատգամավորների կողմից քննարկման է ներկայացրել Դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքով կսահմանվի անցումային շրջան մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, որպեսզի ռեզերվում հաշվառված քաղաքացիները փուլ առ փուլ անցնեն թոշակի։

Նմանատիպ նյութեր
13011 դիտում
16:50 20-01-2018
Գիտնականներն առաջարկում են հասունության շեմը բարձրացնել մինչև 24 տարեկանը
5228 դիտում
13:11 23-01-2020
ԱԺ-ն ընդունել է կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը 26 դարձնելու օրինագիծը
3019 դիտում
11:57 01-07-2021
Հայաստանում «Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է
Այս բաժնից
1432 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1087 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1378 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը