ԱՄՆ-ը վերամշակում է Սիրիայում իր քաղաքականությունը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ը վերամշակում է Սիրիայում իր քաղաքականությունը։ Այս մասին ելույթով հանդես է եկել պետքարտուղար Ռեքս Թիլրեսոնը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4213966.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Թիլերսոնը, ընդունելով Սիրիայում իր երկրի նախկին անարդյունավետ գործունեությունը, ներկայացնում է դիվանագիտական ու ռազմական գործունեությունը վերաակտիվացնելու նոր ծրագրերն ու ուղղությունները։
Նրա խոսքերով, Վաշինգտոնն աջակցում է Սիրիայում ազատագրված տարածքներում կայունություն հաստատելու բոլոր ջանքերը և թշնամական մթնոլորտը մեղեմելու փորձերը, որոնք պայմաններ առաջ կբերեն Ասադի իշխանությունից հետո քաղաքական կարգավորման համար։ Կարևորում է Սիրիայի հյուսիսում, իր խոսքերով, ահաբեկչական սպառնալիքը վերացնելու համար Թուրքիայի հետ աշխատանքը և Իրանի ՝՝չարասիրտ ներգործությունն՛՛ այստեղ կրճատելու ջանքերը։
Ինչպես Մերձակա Արևելքի հարցերով հաստատության արաբական բաժնի քաղաքական փորձագետ Էնդրու Թեբլերն է ասել «Ամերիկայի Ձայն»-ին, Թիլերսոնի ելույթը սպառիչ էր, որը մի «կողմ դրեց Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականությունում նախկին անորոշությունը»։
Թեբլերը հիշեցնում է, որ թուրքերը ռազմական ուժեր են կուտակում Սիրիայի հետ սահմանին։ Նա ասում է, որ Թուրքիան այսօր հայտնվել է դժվարին կացության առջև, ու Անկարան կկարողանա աշխատել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ միայն սառը գլխի դատողության դեպքում։
Ինչ վերաբերում է Վիեննայում Սիրիայի շուրջ հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնելու ՄԱԿ-ի առաջարկին, Թաբլերն ասում է, թե շատ կարևոր է լինելու այն հանգամանքը, թե արդյոք Սիրիայի պատվիրակությունը կնստի բանակցությունների սեղանի շուրջ, թե ոչ։