Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը շատ մոտ է, որպեսզի տեղափոխվի «Արսենալ»:
28-ամյա գաբոնցին լոնդոնյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անհատական պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Օբամեյանգի աշխատավարձը «Արսենալում» կկազմի տարեկան մաքուր 10 մլն եվրո:
«Բորուսիան» համաձայն է խաղացողին բաց թողնել 60 միլիոն եվրոյի դիմաց, սակայն կցանկանար տրանսֆերն իրականացնել ամռանը: «Արսենալը» կարող է գործարքում ընդգրկել հարձակվող Օլիվյե Ժիրուին: