Ռուսաստանի ընդդիմադիր «Բաց Ռուսաստան» շարժումը մեկնարկել է «Կան գառ, Պուտին» (СтопПутин) ցույցը, որը վերաբերում է 2018 թվականի ՌԴ նախագահի ընտրություններին: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ակտիվիստները հանրային վայրերում վահանակների վրա սոսնձում են պաստառներ, որոնց վրա գրված է «Թքած ունեմ բոլորի վրա, ընտրվում եմ, ինչպես ուզում եմ»:
Ընդդիմադիր ակտիվիստները «Կանգ առ, Պուտին» պաստառները փորձել են սոսնձել ռուսական 36 քաղաքներում: Իրավապահները ուշադրությամբ հետևել և արագ պոկել են բոլոր պատառները, ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունքներ, սակայն մի քանի ժամ անց բոլորին բաց են թողել:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
