5219 դիտում
23:25 16-01-2018
Ժամը 23:00-ի դրությամբ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհները. «Չայնիի» ոլորաններում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Նոյեմբերյան-Ոսկեպար (միայն բեռնատար ավտոմեքենաների համար) ավտոճանապարհները:
[b]Լոռու և Արագածոտնի մարզերում,Կոտայքի մարզի Աբովյան և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/b]
Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորաններում առկա է մառախուղ:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ նյութեր
8644 դիտում
09:42 28-01-2018
Կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը, Տավուշի մարզում մառախուղ է
Այս բաժնից
409 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան
403 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին