Իրանա-իրաքյան սահմանին միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել
Իրանա-իրաքյան սահմանին այս գիշեր տեղի ժամանակով ժամը 03։33-ին տեղի է ունեցել հերթական երկրաշարժը։ Այդ մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը։
Ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4.3 մագնիտուդ։
Էպիկենտրոնը գտնվել է իրաքյան Մենդելի բնակավայրից 15 կմ և իրանական Իլամ քաղաքից 70 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 2 կմ խորության վրա։
Մինչ այդ, նույն տարածքում գրանցվել են 4.6 և 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։
Տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։