Իրանի ցամաքային ուժերը մարտական պատրաստվածության են բերվել իրանա-իրաքյան սահմանին
Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերը մարտական պատրաստվածության են բերվել Իրաքի հետ հյուսիս-արևմտյան սահմանին: Այս մասին հաղորդում է իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադիր-գեներալ Ալի Արասթեին:
Իրանցի հրամանատարը նշել է, որ ներկա պահին Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմեդռզա Փուրդիստանը և նրա տեղակալները գտնվում են Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: