Վարդենյաց լեռնանցքը փակ է, Ոսկեպար - Նոյեմբերյան ճանապարհը մերկասառույցի պատճառով կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Աբովյան - Չայնի, Ջուջևան – Նոյեմբերյան, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորաններում տեղ–տեղ մերկասառույց է:
[b]Ոսկեպար - Նոյեմբերյան ճանապարհը մերկասառույցի պատճառով կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է:
Մասիսի, Արարատի, Արմավիրի, Մարալիկի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:[/b]
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]