211652_close_icon
views-count13636 դիտում article-date 19:59 09-01-2018

Անտոնիո Կոնտե. Մոուրինյոյի խոսքերը ես չեմ մոռանա

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ծավալված [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/07/1086222/]կոնֆլիկտին[/url]: «Դրանք Մոուրինյոյի ու «Չելսիի» միջև պրոբլեմներ չեն: Դրանք իմ ու նրա միջև անձնական պրոբլեմներ են: Նա բավական լուրջ մեղադրանքներ է իմ դեմ օգտագործել: Ես դա չեմ մոռանա: Արդյո՞ք ես զղջում եմ իմ մեկնաբանությունների համար: Ես այդպիսի տեսք ունե՞մ, թե զղջում եմ: Ես այդպես չեմ կարծում», ասել է Կոնտեն:

Նմանատիպ նյութեր