slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը ստացել են օպերատիվ լուծում. Երևանի քաղաքապետարան
211652_close_icon

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը ստացել են օպերատիվ լուծում. Երևանի քաղաքապետարան

views-count3499 դիտում article-date 19:28 09-01-2018
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 7-ը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին արագ արձագանքելու, անհրաժեշտության դեպքում դրանց նաև օպերատիվ լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում կազմակերպվել և պատշաճ իրականացվել է շուրջօրյա հերթապահություն: Ըստ այդմ, տոնական ոչ աշխատանքային օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերը ստացել են օպերատիվ լուծումներ: Զեկուցվել է, որ տոնական օրերին, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում ևս սահմանված է եղել հատուկ հերթապահություն և ապահովվել է քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը: Պատասխանատուները նաև զեկուցել են, որ նշված ժամանակահատվածում խստորեն վերահսկվել է ինչպես հասարակական տրանսպորտի աշխատանքը, այնպես էլ աղբահանության աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը: Շուրջօրյա հսկողություն է իրականացվել նաև մայրաքաղաքի կրթական ու մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան: Իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից տոնական ոչ աշխատանքային օրերին շուրջօրյա հերթապահության աշխատանքների պատշաճ կազմակերպման համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին ու բոլոր այն ծառայություններին, որոնց հետ համագործակցված աշխատանքի արդյունքում ապահովվել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի արագ լուծումները: Անդրադառնալով մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ սահմանված հսկողությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ընկերությանը հանձնարարել է շարունակել հսկողությունը մինչև հունվարի 13-ը, այնուհետ կազմակերպել դրանց ապամոնտաժումն ու պատշաճ պահեստավորումը:

Նմանատիպ նյութեր