211652_close_icon
views-count24145 դիտում article-date 17:10 09-01-2018

Շիրակի մարզում մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզում մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը: Գյումրեցի զորակոչիկներին ճանապարհել են մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ: Նորակոչիկներն անցել են բժշկական բոլոր ստուգումները, պատրաստվել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստակամ է զենք վերցնել ու պաշտպանել հայրենի հողը: Միջոցառման ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, ինչն ավելի է ոգևորել տղաներին: Նրանք պատմել են, որ հայրենասիրական ոգին առավել է կոփվել Ապրիլյան պատերազմից հետո ու անհամբերությամբ են սպասել այս օրվան, որ վերջապես իրենք էլ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու հնարավորություն ունենան: Առջևում վիճակահանությունն է: Միայն վաղը պարզ կդառնա, թե երիտասարդները որտեղ կանցկացնեն ծառայության 2 տարին: Բարի ծառայություն, բարի վերադարձ, հա՛յ զինվոր: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր