ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նախորդ ամիս այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին։
Այդ մասին Apa գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի՝ հանրային կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան։
«Մենք շարունակում ենք պարբերաբար այցելել հակամարտության արդյունքում ձերբակալված անձանց: ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելություններ է կազմակերպում` օգնելու համար ձերբակալված անձանց ազատազրկման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի մոնիթորինգ անցկացնելու, ինչպես նաև վերջիններիս՝ իրենց ընտանիքների հետ կապը ապահովելու հարցում»: