211652_close_icon
views-count18846 դիտում article-date 13:15 08-01-2018

Ինչպես խուսափել շատակերության 5 գլխավոր գործոններից

Մեծ Բրիտանիայի Սասսեքսա համալսարանի գիտնական Ջեննի Մորրիսը պարզաբանում է, թե ինչու են մարդիկ հաճախ ուտում չափից շատ։ Վերջինիս հոդվածը տպագրվել է The Conversation ամսագրում։ Մորրիսի խոսքով՝ մի քանի գործոններ կան. առաջինը սննդի չափաբաժինն է։ Կատարվել է փորձարկում, որի ժամանակ մասնակիցներին առաջարկել են ամբողջությամբ ուտել ափսեի մեջ լցրած ապուրը։ Ափսեներից մի քանիսին ամրացրել են բարակ խողովակներ և ուտելու ընթացքում խողովակներով ապուրի մի մասը աննկատ թափվել է, իսկ վերջում պարզվել է, որ նրանց մի մասն օգտագործել է ապուրի 73%-ը, բայց հագեցվածություն են զգացել բոլորը։ Մյուս գործոնը սեղանին դրված սննդի տեսականին է. որքան շատ տեսականի կա, այնքան շատ է անկշտության զգացողությունը գլուխ բարձրացնում։ Երրորդ գործոնը ուտելիքն ընդունելու ժամանակ հեռուստացույց դիտելն է կամ ընթերցելը, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը և սեղանի շուրջ նստած մարդկանց վարքը։ Մարդը շեղվում է և կորցնում սնունդն ընդունելու չափի զգացողությունը։ Մասնագետը խորհուրդ է տալիս. որպեսզի խուսափենք նշված գործոնների ազդեցությունից, պետք է կենտրոնանանք բացառապես սնունդն ընդունելու վրա։ Խորհուրդ է տրվում նաև լուսանկարել սնունդը, որպեսզի օրվա ընթացքում այդ լուսանկարը հիշեցնի մեզ չափից շատ ուտելու վտանգի մասին։

Նմանատիպ նյութեր