211652_close_icon
views-count54596 դիտում article-date 13:16 01-07-2017

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Շատին գյուղում հայտանաբերվել է տղամարդու դի. Այն եղել է հոշոտված և նեխած վիճակում

Երեկ` հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի 11-րդ փողոցի 6-րդ տան բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան թակոցներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված հասցե են ժամանել Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատը` մեկ մարտական հաշվարկով: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ չեն հայտնաբերել տան տիրոջը, սակայն որոնողական աշխատանքների արդյունքում առանձնատան հարակից հողամասում հայտնաբերել են տատնտիրոջ` 84-ամյա Զիլիֆ Հովհաննիսյանի դին` հոշոտված և նեխած վիճակում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Մանվել Դավթյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ:

Նմանատիպ նյութեր