74532 դիտում
09:30 09-03-2016
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանի կենտրոնում. «Առլի» կարաոկե ակումբում արշալույսները խաղաղ չէին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+
Այսօր՝ մարտի 9-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող «Առլի» կարաոկե ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ նշված կարաոկե ակումբի դիմաց մի խումբ երիտասարդ տղաներ ու աղջիկներ են հավաքված, ովքեր օգնություն էին խնդրում, քանի որ մի արյունոտված երիտասարդ ասֆալտին ընկած էր և չէր կարողանում տեղաշարժվել: Նրան փորձում էին օգնել մի քանի աղջիկներ ու տղաներ: Իսկ մի աղջիկ հայհոյանքներ տալով անընդհատ ասում էր. «Ո՞վ խփեց, ո՞վ խփեց»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 20 րոպե անց է միայն շտապ օգնությունը ժամանել, սակայն մինչ այդ օպերատիվորեն ժամանում էր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը և Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Մարդիկ, չսպասելով շտապ օգնության ժամանմանը, վիրավոր երիտասարդին տեղափոխեցին կարաոկե ակումբ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները նշված կարաոկե ակումբից 1 տասնյակից ավելի երիտասարդների են տեղափոխել ոստիկանություն, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքները և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութը և հորդորում է դիտողներին անհիմն մեկնաբանություններ չանել. ստիպված չենք փակել աղջկա հայհոյանքների ձայնը՝ ելնելով այն հանգամանքից, որ երբ նման դեպքերը լուսաբանում ենք՝ ներկայացնելով, որ ստիպված ենք ձայներն ու հայհոյանքները փակում, «հերոսները» մեկնաբանություններ են անում, թե նման բաներ տեղի չի ունեցել, այլ մենք չափազանցնում ենք:
Խնդրում ենք 18-ից ցածր անձանց չդիտել տեսանյութը:[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
81314 դիտում
11:01 17-10-2017
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Վոյս» կարաոկե ակումբում, բերման են ենթարկվել 4 աղջիկ, 1 տղա
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)