211652_close_icon
views-count128058 դիտում article-date 14:33 07-01-2018

55-ամյա ճիվաղը, ով խմած վիճակում «Mercedes»-ով վրաերթի էր ենթարկել սգո արարողության մասնակցիներից 4 հոգու, որից 2-ը մահացել էին, կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սևակ Խաչատրյանն ու քննիչ Վահե Սամսոնյանը միջնորդություն են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Արմավիր), որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 55-ամյա Ալեքսան Մկրտչյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մեղադրվում է նկատմամբ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով, ով այս տարվա հունվարի 4-ին իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մեծամոր քաղաքի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի: Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, իսկ 3-ը՝ տեղափոխվել էին Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վիրավորներից մեկը մահացել էր: Բժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ Ա. Մկրտչյանը ավտոմեքենան վարել ոչ սթափ (խմած) վիճակում: Քիչ առաջ դատավոր Մանվել Սիմոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Ա. Մկրտչյանը տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 4-ին, դաժան ու ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/04/1086132/]դեպք[/url] էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ալեքսան Մկրտչյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտներ՝ 39-ամյա Գրետա Ղուկասյանին, 41-ամյա Իռա Շահնազարյանին, 49-ամյա Սուսաննա Գրիգորյանին և 45-ամյա Նաիռա Աղաջանյանին։ Վրաերթի ենթարկվածներից Ս. Գրիգորյանը, Գ. Ղուկասյանը, Ի. Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ Ն. Աղաջանյանը տեղում մահացել էր։ Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել էր, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել էր վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CPS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի և քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վարորդը ենթարկվել էր բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վարորդը մեքենան այնքան արագ էր վարել, որ վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել էր հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ նա և վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։ Դեպքի վայր էին ժամանել նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն ու Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ, ու եթե ոստիկանները վրաերթի հեղինակ ճիվաղին չպահեին, ապա վրաերթի ենթարկվածների հարազատները հաշվեհարդար կտեսնեին նրա հետ։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր