Նովոսիբիրսկի կոշիկի արտադրամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 10 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        ՌԴ Նովոսիբիրսկից ոչ հեռու՝ Չերնորեչենսկի շրջանում գործող կոշիկի արտադրամասերից մեկում պայթյուն  է որոտացել:
Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ մահացածները Չինաստանի և Ղըրղըզստանի քաղաքացիներ են, իակ արտադրամասում աշխատողների թիվը կազմում է  30 հոգի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պարզվում են միջադեպի հանգամանքները:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

