Նյու Յորքի օդանավակայանը ձնաբքի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Նյու Յորքի Ջոն Քեննեդու անվան միջազգային օդանավակայանը ձնաբքի պատճառով դադարեցրել է աշխատանքը։ Այդ մասին օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ուժգին ձնաբքի և զրոյական տեսանելիության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են չվերթները»,-ասված է հաղորդագրության մեջ։
USA Today-ի փոխանցմամբ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ամերիկյան ավիաընկերությունները հունվարի 4-ին հետաձգել են 3300-ից ավելի թռիչքներ։