ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին։
Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ նախագահն ուղերձում նշել է, որ սպասում է Ռուսաստան Ֆրանսիայի նախագահի այցին։
«Վերսալում մեր հանդիպումը և հեռախոսով շփումները թույլ տվեցին քննարկել երկկողմ հարաբերություններին ու միջազգային առանցքային խնդիրներին վերաբերող ակտուալ հարցեր։ Հույս ունեմ, որ ռուս-ֆրանսիական կապերի ամրապնդմանն ուղղված կառոցողական երկխոսության ու համատեղ աշխատանքի շարունակություն կլինի։ Սպասում եմ Ռուսաստան ձեր այցին»,-ասված է Ռուսաստանի նախագահի ուղերձում։