ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն ասել է, որ անհամբեր սպասում է տարածաշրջան այցին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի տարածաշրջան, ինչի մասին պաշտոնյան հայտնել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը:
«Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա շաբաթներին գործընկերներիս՝ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ տարածաշրջան այցին»,- ասել է Շեֆերը:
Նա հավելել է, որ սպասվելիք այցի վերաբերյալ այն մանրամասներից տեղյակ չէ: